ԱՄՆ-ում բենզինի գինը կրկին բարձրացել է՝ մեկ գ...

ԱՄՆ-ում մեկ գալոն (3,79 լիտր) բենզինի միջին արժեքը կրկին հասել է 4 դոլարի։ Այս մասին հայտնել է Ազգային ավտոմոբիլային ասոցիացիան։

Կազմակերպության տվյալներով՝ հուլիսի 20-ի դրությամբ Regular տեսակի սովորական վառելիքի մեկ գալոնի գինը կազմում է 4 դոլար։ Դիզելային վառելիքի գալոնի արժեքն անցել է 5 դոլարի շեմը՝ հասնելով 5,1 դոլարի։ Համեմատության համար նշենք, որ հուլիսի սկզբին բենզինի գալոնն արժեցել է 3,84 դոլար, իսկ դիզելինը՝ 4,81 դոլար։

Ամենաթանկ բենզինը Կալիֆոռնիա նահանգում է, որտեղ մեկ գալոնի գինը հասել է 5,49 դոլարի։ Երկրի միջին ցուցանիշից զգալիորեն բարձր գներ են արձանագրվում ԱՄՆ ողջ Արևմտյան ափին, ինչպես նաև Ալյասկա, Իլինոյս, Նյու Յորք և Փենսիլվանիա նահանգներում։

Միացյալ Նահանգներում բենզինի միջին գնի պատմական ռեկորդը գրանցվել է 2022 թվականի հունիսին, երբ մեկ գալոնի արժեքը գերազանցել է 5 դոլարը։