Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ այլ թիրախների ուղղությամբ ԱՄՆ հարվածները նման են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Չաբահարի դիտաշտարակներին, ինչպես նաև կամուրջներին ու էլեկտրակայաններին հասցված հարվածները հիշեցնում են «Իսլամական պետություն» խմբավորման իրականացրած գործողությունները», — ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։



