ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, ք...

«ԱՄՆ դեսպանի երեկվա հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան փարիսեցիություն և երկակի ստանդարտների կիրառում, այդ հայտարարությունը որևէ կապ չունի ժողովրդավարական արժեքների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների մասին։

Նշենք, որ Էուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ անհնազանդության ակցիա է իրականացնում Երևանի Ավան վարչական շրջանում։

«Ինձ համար այլևս եվրոպական, արևմտյան գրեթե կառույց չկա, նաև դեսպանություն, որը  Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների կրող լինի։
Նախկինում, երբ մեկ հոգու իրավունքները քիչ թե շատ  խախտվում էին, առավոտից երեկո  ձայն էին բարձրացնում։ Հիմա մարդկանց նկատմամբ ապօրինի ուժ են գործադրում, ապօրիի կալանավորում ու բերման ենթարկում, դատարաններ շրջափակում,  սադրանքներ են անում ու դեսպանը կանգնում, ասում է՝ ժողովորդավարություն։

Դա՞ է ժողովորդավարությունը»,- նշեց Շարմազանովը։

Քաղաքական գործչի խոսքով, ակնհայտ է, որ այստեղ կա աշխարհաքաղաքաան շահ։

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Փաշինյանը  փորձելու է փոխել Հայաստանի  արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք, իսկ իրականում դեպի Թուրքիա, և դրա շահառուները, ի դեմս  Արևմուտքի, ՆԱՏՕ-ի, ամեն ինչ անում են, որպեսզի իրենց հովանավորյալը, ով եկել է իշխանությանը 2018-ին, աչք ենք փակում ամեն ինչի վրա։

Պատկերացնում եք՝ օրը ցերեկով ուղիղ եթերով հանցագործություններ են կատարվում, սրանք  խոսում են ժողովրդավարությունից։ Ո՞ւր է այստեղ ժողովրդավարություն։ Սրանց ժողովրդավարությունը նույնն բանն է, ոնց որ Աբդուլ Համիդը մարդասեր լինիր։

Դատապարտում եմ նման հայտարարությունները։ Ես դեսպանից, դեսպանատներից, տարբեր միջազգային, արևմտյան  կառույցներից որևէ դրական ու օբյեկտվի ոչ  քննություն եմ սպասում, ոչ էլ հույսեր ունեմ նրանցից, քանի որ 2018 թվականից շարունակ  Հայաստանում տեղի են ունեցել հակաժողովրդավական գործընթացներ, սրանք ծպտուն չեն հանել »,- ասաց Էդուարդ Շարմազանովը։