Ազատ Ադամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Շուշի հանձնողը պատրաստ էր Ստեփանակերտն էլ հանձնել:
Ամեն բան ըստ Արևմտյան սցենարի (Թավշյա հեղափոխություն, ՀՀ խորհրդարանական ընտրություններ, Արցախի նախագահական ընտրություն) գնացել է, սցենարից դուրս է եղել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը. ռուսական զորախմբի մուտքով Արցախ, հնարավոր եղավ կանխել Արցախի ամբողջական կորուստը:
Այժմ տեղի ունեցող պրոցեսների նպատակը դա է՝ «շտկել» եռակողմ պայմանավորվածությունը, որից հետո ռուս խաղաղապահները դուրս կգան և դրանով կապահովվի Արցախի վերջնական կորուստը (ով կարողացավ սա անել, նրան է Արևմուտքը տալու ՀՀ հաջորդ ղեկավարի դերը): Այս օրակարգին լծված են գրեթե բոլորը, Արցախում ով դուրս եկավ այս ամենի դեմ կկալանավորվի, ինչպես Վիտալի Բալասանյանը: Սա արվում է մեր օրերում բացառիկ դաժանությամբ և անմարդկայնությամբ, մի նայեք դրանց «բարի» դեմքերին և համամարդկային կեղծ լոզունգներին, գիլիոտինը ստեղծել են նման մարդասիրական գաղափարներով լցված մարդիկ:
Այս ամենի կազմակերպիչների և կատարողների վերջը շատ դաժան է լինելու»: