Զելենսկուն ասացի՝ «Պետք է զգույշ լինել». Թրամ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։

Նա պատմել է, որ Զելենսկուն զգուշացրել է ՌԴ նավթավերամշակման գործարաններին հարվածելու հարցում։ «Նրան ասացի՝ պետք է զգույշ լինել նավթավերամշակման գործարանների հարցում։ Պետք է մի փոքր զսպել նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ Ուկրաինան ունի նաև այլ գործողությունների հնարավորություններ. «Նա կարող է այլ քայլեր ձեռնարկել»։