Ագրարային համալսարանը տարածք կստանա Պոլիտեխնի...

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից գույք հետ վերցնելու և Հայաստանի ազգային ագրարային համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին որոշում կայացրեց։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024–ի հոկտեմբերին կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից տարածք է տրամադրվել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։

Որոշմամբ Ագրարային համալսարանից հետ է վերցվել 2-րդ ուսումնական մասնաշենքից շուրջ 40 լսարան, 7 ուսումնա-գիտական  լաբորատորիաներ և 19 աշխատասենյակներ, որը խնդիր է առաջացնելու 2025-2026 ուսումնական տարվա բնականոն գործունեությանը:

Համալսարանին առաջարկվել է իր գործունեությունը կազմակերպել նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»  հիմնադրամին ամրացված՝ Տերյան 105 հասցեում գտնվող մասնաշենքի աջակողմյան հատվածի 1-4 հարկերում՝ 808.9 քմ, իսկ զբաղեցրած հողամաը՝ 202 քմ:

Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով 808.9 քմ մակերեսով տարածքի հատկացման դեպքում  կշարունակվի վերջինիս բնականոն  ուսումնական գործունեությունը: