
Ես ՀՀ-ում տեսնում եմ շատ մեծ առաջընթաց ռազմավարական մտածելակերպի հետ կապված 2020 թվականից ի վեր, երբ ես առաջին անգամ էի Հայաստանում Լիտվայի պաշտպանության նախարարության հետ. Այն ժամանակ ես մի քիչ տխուր վերադարձա տուն, որովհետև մենք՝ լիտվացիներս միշտ աջակցել ենք Հայաստանին, հայ ժողովրդին, իրենց կռիվների, իրենց պայքարների մեջ: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր խոսքում նշեց Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավորներից մեկը:
«Մի ժողովուրդ, որ ունի շատ հարուստ պատմություն, բայց այդ պահին ինձ թվաց, թե թունելի վերջում լույս չեմ տեսնում։ Ես շատ բաց կլինեմ նորից ասելով, որ Հայաստանի Ադրբեջանի միջև պատերազմները օգտագործվում էին որպես խաղաքարտ իրենց ձեռքում, բայց հիմա այս անցումը և այս ռազմավարական մտածելակերպը, հատկապես, երբ խոսքը հարևանության և հատկապես դրական վերաբերմունքի մասին է, ավելի բաց համագործակցության մասին է ԵՄ-ի հետ և վերջին ուղերձները, որ ցանկանում եք հետագայում անդամակցել ԵՄ-ին, ես ծափահարում եմ, ես ողջունում եմ շատ մեծ ուրախությամբ։
Ես ուզում եմ, որ բոլոր քաղաքական ջանքերը ձեր երկրում, բոլոր քաղաքական ուժերը ձեր երկրում ունենան փոխադարձ համաձայնություն և փոխըմբռնում ձեր ռազմավարական նպատակների շուրջ: Ինչ-որ մի բանի հասնելու միակ եղանակը ազգային համախմբվածությունն է, քաղաքական ուժերի համախմբվածությունը: Ներկայացնելով տարբեր քաղաքական կուսակցություններ, միևնույն ժամանակ, մենք Լիտվայում նույնպես մի քանի տարի առաջ հասկացանք՝ ինչքան կարևոր է համախմբվելը, որպեսզի պայքարենք ժողովրդավարության համար միևնույն ժամանակ ունենալով փոխըմբռնում և փոխհամաձայնություն ռազմավարական նպատակների շուրջ, երբ խոսքը գնում է երկրի մասին:
Ես ուզում եմ, որ իշխող կուսակցությունը և ընդդիմությունը շարունակեն գործել հիմնարար հիմքերի մասին ունենալով փոխըմբռնում, որովհետև ընդդիմությունը նույնպես ժողովրդավարության կարևոր մաս է»,-ասաց նա: