
«Վերին Լարս» անցակետը հատելու համար 3,094 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 816-ը հայկական են։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։