Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի պետականության պա...

Ռուսաստանը ուկրաինական պետականության պահպանման դեմ առարկություն չունի, սակայն Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես ռազմահենադաշտ Ռուսաստանի Դաշնության դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանը, որպես Կիևի ռեժիմի հակառակորդ, շահագրգռված կլիներ, որ Զելենսկին պահպանի իր իշխանությունը, սակայն պետականության այս քայքայումը չի բխում Ուկրաինայի շահերից, հայտարարել է Պուտինը։

«Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ ԵՄ-ի մասնակցությանը ուկրաինական կարգավորմանը, սակայն կարևոր է համարում ԲՐԻԿՍ-ի և այլ երկրների դիրքորոշումը։ ԵՄ-ի մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցություններին կարող է պահանջված լինել, բայց Եվրոպան չի կարող պահանջներ ներկայացնել»,- նշել է ՌԴ նախագահը։

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս արագ հասնել խաղաղության, և Զելենսկին կանգնած է այդ նպատակի ճանապարհին։

«Ուկրաինայում մենք պետք է իշխանության բերենք մարդկանց, ովքեր կվայելեն ժողովրդի վստահությունը, որպեսզի այն ի վերջո վերածվի բարեկամ հարևն պետության»,- նշել է Պուտինը։

Թրամփի հետ հակամարտության բովանդակային լուծումը դեռ չի քննարկվել, ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև մոտակա և հնարավոր այլ շփումները հիմնականում նվիրված են լինելու երկկողմ հարաբերություններին։

ՌԴ նախագահը և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի համար պաշտպանական ծախսերը 50%-ով կրճատելու հեռանկարը հիանալի գաղափար է համարում։

Հայտնել են ռուսական ТАСС և  РИА Новости գործակալությունները: