ՀՀ տարածքում մի շարք ճանապարհներ շարունակում...

Հասյաստանի տարածքում մի շարք ճանապարհներ շարունակում են մնալ փակ և դժվարանցանելի:

Ինչպես տեղեկացնորւմ  է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Շինուհայրի խաչմերուկից Շինուհայր գյուղ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները  փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) (Մ-10) փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Նորավան-Տաթև ճանապահահատվածը՝ միակողմանի:

Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Գեղարքունիքի մարզում (բացի Սևան քաղաքից) և Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով