2018 թվականի ապրիլ ամսին Հայաստան ներմուծվել է 4324 ավտոմեքենա, հայտնում են ՀՀ մաքսային ծառայությունից։ 2019թ-ի ապրիլի 15 դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա (108%):
- Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը ապակենտրոնացվել է և բացի Արարատյան թիվ 2 բաժնից (Նորագավիթի ավտոմաքսատուն) մաքսազերծում կատարվում է նաև մնացած բոլոր մաքսատներում:
- - Արարատյան թիվ 2 ձևակերպման բաժնում ավելացվել է 5 սպասարկող և նախկին 8 տեսուչի փոխարեն հիմա սպասարկում են 13-ը:
- Տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ և տարվում են աշխատանքներ օնլայն հերթագրման ուղղությամբ:- Ավտոմաքսաղերծման գործընթացի շղթայից դուրս են եկել ոստիկանության և CO գործառույթները, կրճատելով մաքսազերծման համար տրամադրած ժամանակը: