«Россия 1» հեռուստաալիքի հերթական անդրադարձը...

Ռուսական «Россия 1» հեռուստաալիքը հերթական ռեպորտաժն է պատրաստել՝ անդրադառնալով Դոնբաս «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակության այցին։

Նշվում է, որ պատվիրակությունն առաջին անգամ է այցելում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն՝ տեղի հայ համայնքի հրավերով։

Միջոցառումների ժամանակացույցը բավականին հագեցած է և կրում է ինչպես կրթական, այնպես էլ մարդասիրական բնույթ։ Հանդիպում Հանրապետության ղեկավարի հետ, շփում երիտասարդների հետ, դեղերով և անհրաժեշտ պարագաներով օգնություն Հանրապետական ​​արյունաբանական կենտրոնին։

Պատվիրակության ներկայացուցիչները նաև դեղորայք, հիգիենայի միջոցներ և սնունդ են փոխանցել ժամանակավոր տեղակայման կենտրոններից մեկի փախստականներին։