ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական հայտարարագիրը, որը հրապարակվել է հինգշաբթի, ցույց է տալիս, որ նա լավ գումար է վաստակել Աստվածաշնչի վաճառքից, գրում է Business Insider-ը։
Ֆինանսական հայտարարագրում ասվում է, որ Թրամփը 300,000 դոլար է վաստակել «Գրինվուդի Աստվածաշնչի» դիմաց:
Դրա պաշտոնական անվանումը՝ «Աստված օրհնի ԱՄՆ Աստվածաշունչը», ծագում է ամերիկացի քանթրի երգիչ Լի Գրինվուդի սիրելի երգից։
Աստվածաշունչը առցանց վաճառվում է 59,99 դոլարով՝ առանց առաքման և այլ վճարների: Սակայն Թրամփի ստորագրությամբ «բրենդային հրատարակության» օրինակները վաճառվում են հսկայական հավելյալ արժեքով՝ 1000 դոլարով:
Գրինվուդի Աստվածաշունչն ունի մի քանի ոչ կրոնական հավելումներ: Դրանք են «God Bless The USA» երգի կրկներգի բառերը, ԱՄՆ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, Իրավունքների օրինագիծը և Հավատարմության խոստումը:
Սակայն կայքը նշում է, որ Աստվածաշունչը «քաղաքական չէ» և «չի պատկանում Դոնալդ Թրամփին, չի վերահսկվում նրա կողմից»։
Թրամփը գովազդել էր Աստվածաշունչը մարտին Truth Social ցանցում իր գրառման միջոցով: