
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ ցանկանում են փոփոխություն կատարել «Զենքի մասին» ՀՀ օրենքում:
Նրանք ցանկանում են օրենքով ամրագրել, որ սահմանամերձ համայնքի բնակիչները կարող են զենք ունենալ՝ ակոսափող որսորդական հրազենի տեսքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրազեն կրելու իրավունքի ձեռքբերման հարցով պատգամավորներին դիմել են հենց սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչներ՝ հիմնավորելով, որ դա, բացի այն, որ որսորդությամբ զբաղվելու առավել արդյունավետ միջոց է, այլեւ քաղաքացիների անվտանգության լրացուցիչ երաշխիք է, որը կբարձրացնի անվտանգության եւ վստահության զգացումը:
Իսկ թե ինչպիսի նոր պատուհաս կդառնան օրինական կարգով գյուղացիներին հասանելիք զենքերը, ժամանակը ցույց կտա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում