«Ժողովուրդ». ՀԷԿ-երի նկատմամբ քաղաքականությու...

«Հայաստանում փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում: Դրանց մեծ մասը փակման եզրին է. այս մասին ահազանգում է վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի նախա­գահ Ռոման Մելիքյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել է, թե ՀԷԿ-երը չեն կարողանում պլանավորածի չափով էլէներգիւս արտադրել և ընկնում են ֆինանսական ծանր կացության մեջ: Իսկ չեն կա­րող, քանի որ ջրերի ոլորտում վատ կառավարում է իրականացվում. ՀԷԿ-երը չեն ստանում օրենքով նախա­տեսված հասանելիք ջրաքանակը և, բնականաբար, չեն կարողանում արտադրել անհրաժեշտ էլեկտրաէ­ներգիան:

«Եթե քաղաքականությունը չփոխվի, և որոշակի խթանիչ մեխանիզմներ չկիրառվեն, ապա մենք լուրջ վտանգների առջև կկանգնենք»,- ասել է նա: Նկատենք, որ փոքր ՀԷԿ-երից շատերը, նախկին իշխա­նությունների թույլտվությամբ, կառուցվել են սխալ վայրերում, հաճախ խախտումներով և որոշ ժամանակ անց նման խնդիր պետք է ծագեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: