Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդությա...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։

Որպես պատճառ՝ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը քննվելու էր 18։30-ին, իսկ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը՝ 18։00-ին։