«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պալատն ուսումնասիրել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը: Այսպես, պարզվում է, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ 83 աշխատակից ընդհանուր 2022 աշխատանքային օր գտնվել են Հայաստանի տարածքից դուրս, սակայն աշխատաժամերի հաշվարկման տեղեկագրերում իրականացվել է բացակայած օրերի համար աշխատաժամերի հաշվարկ, դրա համար վճարվել է 9 մլն 216 հազար 200 դրամ:
Բացի այս, պայմանագրի փոփոխությամբ տրակտորի եւ փայտածուխի արտադրամասի փոխարեն ձեռք է բերվել «Տոյոտա ԼԿ պռադո 4.0 լ» մակնիշի ավտոմեքենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



