«Ժողովուրդ». Ալիկ Սարգսյանը կարողացել է լքել...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը թույլ է տվել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Սարգսյանը դիմել է ՀՔԾ-ին՝ հայտնելով, որ առողջական լուրջ խնդիր ունի եւ հետագա բուժումը ստանալու համար պետք է գնա Ռուսաստանի Դաշնություն:

ՀՔԾ-ն, ուսումնասիրելով նախկին ոստիկանապետի դիմումը, բավարարել է եւ թույլ է տվել, որ Ալիկ Սարգսյանի՝ «ստորագրություն՝ չհեռանալու մասին» որոշումը վերադարձվի, եւ նա մեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վերջինս ներկայումս ՌԴ-ում է եւ զբաղված է առողջական խնդիրներով: