«Ժամանակ». Շինարարության աճը նկարվել է տնտեսա...

«Հայաստանի ազգային-վիճակագրական ծառայությունը հավաստիացնում է, թե այս տարվա հունվար-փետրվարին շինարարությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 21,6 տոկոս աճ է արձանագրել:

Շինարարական ընկերությունների ղեկավարները պնդում են, որ սա կատարյալ հորինվածք է, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո շինարարություն կատարելը դարձել է գրեթե անհնար. Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է շինթույլտվություն տալ՝ ամեն անգամ ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ:

Այս պահին ընթացքի մեջ են միայն այն շինարարական նախագծերը, որոնք սկսվել են նախորդ իշխանության օրոք, չնայած դրանց մի մասն էլ կասեցվել է տարբեր դիմում-բողոքների պատճառով:

Այնպես որ, շինարարության աճը նկարվել է տնտեսական անկման իրական պատկերը քողարկելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: