Ըստ լուրերի՝ ԱԱԾ-ն է Փաշինյանին տրամադրել տեղ...

Մենք շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության կամ որևէ պարագայում վարչական լծակի տիրապետելու պարագայում անիմաստ է անցկացնել ընտրություններ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանն ընդունակ է իրեն  թույլ տալ ամենահասարակ առիթներով ուժայիններին օգտագործել ժողովրդի դեմ, ես պատկերացնում եմ, թե նա ինչ վայրագությունների հանձնարարություններ է տալու ընտրությունների օրը, որպեսզի կարողանա իր իշխանությունը հավերժացնել»։

Ըստ Պետրոսյանի՝ Նիոլ Փաշինյանն արտահերթ ընտրութունների չգնաց՝ վախենալով իր վարկանիշից․

«Ըստ շրջանառվող լուրերի՝ նաև ԱԱԾ-ն է Նիկոլ Փաշինյանին տրամադրել տեղեկատվություն, որից ինքը վախեցած՝ հրաժարվեց արտահերթ ընտրություններից։ Մի քանի օր առաջ ասում էր՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների և ստուգենք իմ արածների լեգիտիմությունը, հիմա հրաժարվում է»։

«Ա1+»-ի դիտարկմանը, թե իշխանությունն ասում է՝ ընդդիմությունը  հրաժարվեց արտահերթից, Պետրոսյանն արձագանքեց․

«Նիկոլ Փաշինյանը ե՞րբ է ընդդիմության կարծիքը հաշվի առել, նա այն մարդն է, ով ամենաանթաքույց ատելությունն ունի ընդդիմության նկատմամբ»։

Ինիչ վերաբերում է Վահան Բադասյանի կալանավորմանը, Պետրոսյանն ասում է՝ խոսքի մեջ բոլորն էլ արտահայտություններ անում են, բայց դրա համար մարդուն անազատության մեջ պահել չի կարելի։

ԲՀԿ պատգամավորը հավելեց նաև, որ «Հայրենիքի փրկության շարժման» պառակտման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, շարունակելու են պայքարը, հույս հայտնեց, որ ամսի 20-ի հանրահավաքը լինելու է մարդաշատ։

Վստահեցրեց՝ ԲՀԿ-ն կուլիսային համագործակցության չի գնացել և չի գնա իշխանության հետ․

«ԲՀԿ-ն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, միշտ է գործել է հրապարակային, ինչ վերաբերում է նրան, թե ինչու ԲՀԿ-ն իշխանափոխություն չի անում, մենք դրա իրավական լծակը պետք է տեսնենք»։

Պետրոսյանը հայտնեց նաև, որ այս պահին աշխատում են օրենսդրական նախաձեռնության վրա, որով առաջարկում են քրեական պատասխանատվության սահմանել պաշտոնյաների նկատմամբ հանրությանը կեղծ տեղեկատվություն մատուցելու համար․

«Դրա համար Արծրուն Հովհաննիսյանը 44 օր Նիկոլ Փաշինյանի գիտությամբ խաբեց հանրությանը, հիմա ազատության մեջ է»։