Ղարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Էրդողանը ն...

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում, տեղեկացրել է  «Անադոլուն»։

Հանդիպման ընթացքում Էրդողանն ընդգծել է երկու երկրների միջեւ երկկողմ առեւտրի ծավալի ավելացման պոտենցիալը՝ առաջարկելով այն հասցնել 5 մլրդ դոլարի։

Քննարկելով «Միջին միջանցքի» իրագործման կարեւորությունը՝ նախագահ Էրդողանն առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթուղու շտապ գործարկումը որպես կարեւոր առաջնահերթություն։

Էրդողանն ընդգծել է Վրաստանում իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի դպրոցների փակման եւ նրա ակտիվների սառեցման կարեւորությունը՝ բարձր գնահատելով այն քայլերը, որոնք ձեռնարկել է վրացական կողմն այդ ուղղությամբ։