Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառմանը ի պատասխան՝ Սամվել Կարապետյանի թիմակիցը գրել է․«Լսեք բոլորդ։ Մի անգամ եմ պատասխանում՝ մի անգամ։ Ես իրեն չեմ շնորհավորել, այլ՝ նորածին երեխային։
Ես դա արել եմ, որպեսզի Չախոյանը և ՔՊ-ականները հասկանան մի պարզ բան՝ անկախ ամեն ինչից, մենք նախ և առաջ մարդ ենք, իսկ իրենք՝ ոչ։
Ու լավ եմ արել։ Շատ անգամ մարդուն պետք է լավություն անել, որպեսզի ինքը հասկանա, թե որքան վատն է։ Իսկ եթե չի հասկանում, Աստված իրեն կհասկացնի։
Արել եմ, որպեսզի հասկանան, որ մարդու ամենաբարձր արժեքը մարդ լինելն է, ոչ թե սեփական քաղաքականությունը պահելու համար մարդկանց բանտ ուղարկելը։
Արել եմ, որպեսզի հասկանան, որ որքան էլ իրենց երեխաներն իրենց համար թանկ ու սիրելի են, նույնքան թանկ ու սիրելի են բանտարկված տղաներն իրենց ծնողների համար։
Հասկացա՞ք հիմա։ Այսքանը հասկանալու համար շատ մտածել պետք չէր»։



