Սամվել Կարապետյանի թիմակից Արմեն Աբովյանը ջերմագին շնորհավորել է ընդդիմության մասին ամենակեղտոտ ստերը տարածող Տարոն Չախոյանին՝ բալիկ ունենալու կապակցությամբ։
Այս մասին քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է․ «համացանցում բուռն քննարկվում է ընդդիմադիր ՈՒՀԿ անդամ Արմեն Աբովյանի շնորհավորանքը նիկոլական «գեղցի» Տարոնին՝ զավակ ունենալու կապակցությամբ...
Դա շատ նորմալ կդիտվեր, եթե այդ շնորհավորանքն ուղղվեր մի իշխանականի, ով, նախ՝ ըստ լուրերի, իշխանական ֆեյքերի ֆաբրիկան է ղեկավարում, որն ամենավերջին վիրավորանքներն է հասցնում ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչներին, իր անձնական էջով տարածում է կեղծ և շինծու տեղեկություններ ընդդիմադիրների և նրանց վարքագծի մասին․ օրինակ՝ 2021 թ․ իրադարձությունների ժամանակ Մելիտոպոլի կեղտոտ փողոցների լուսանկարն էր տեղադրել իր էջում և այն ներկայացնում էր որպես Երևանի Բաղրամյան պողոտա, ու վաղուց մարդկային հարաբերություններում անցել է բոլոր կարմիր գծերը...
Երկրորդը՝ այդ շնորհավորանքն այնքանով է զավեշտալի ՈՒՀԿ անդամի կողմից, քանի որ հենց այս «գեղցին» է ամենավերջին վիրավորանքները հասցնում ՈՒՀԿ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանին և այլ կուսակցականների, ծաղրում և զրպարտում նրանց՝ նենգափոխելով նրանց հայտարարություններն ու խոսքերը...
Երրորդը՝ ՈՒՀԿ անդամը, եթե շատ էր ցանկանում շնորհավորել նրան զավակ ունենալու կապակցությամբ, ապա շատ ավելի ճիշտ կլիներ գրել․ «Բարի գալուստ, մեծանաս ու հորդ նման չդառնաս»...
Չորրորդը՝ շատ ծիծաղելի է, շնորհավորելուց զատ, նրան դիմել ազգանունով․ դա չափազանց ճոխ է այդ «գեղցու» համար...»։




