Ժամը 17։16-ին Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, 3.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Տաշիր քաղաքում և Պաղաղբյուր, Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ



