StopCov կայքի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 487 նոր դեպք, ապաքինվել է 2 495 պացիենտ:
Երկրում «Քովիդ 19» համավարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 198 387: Վերջին 24 ժամում ապաքինվել է 2495 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 167 281 անձ: Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է մահվան 39 դեպք, ընդհանուր առմամբ մահացել է 1922 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 47 759 մարդ:
Վրաստանում կլինիկաների ղեկավարները դեմ են Ամանորից առաջ սահմանափակումների վերացմանը:
Վարչապետի հետ հանդիպմանը փորձագետների մեծ մասը կողմ է արտահայտվել այն բանին, որ սահմանափակումները պետք է ուժի մեջ մնան մինչև Նոր տարի։ Մինչդեռ դեկտեմբերի 24-ից հունվարի 3-ը կառավարությունը նախատեսում է թույլատրել հասարակական տրանսպորտի և առևտրի կենտրոնների գործունեությունը:



