ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա պետական այցով Պեկին է ժամանել. սա ինը տարվա ընթացքում ամերիկացի ղեկավարի առաջին այցն է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շոուդու» միջազգային օդանավակայանում։
Սպիտակ տան հրապարակած ժամանակացույցի համաձայն` ԱՄՆ նախագահը մայիսի 13-ին Պեկինում որևէ միջոցառման չի մասնակցի։ Մայիսի 14-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տեղական ժամանակով ժամը 10:00-ին ամերիկացի ղեկավարին կընդունի Ժողովրդական ժողովների տանը, որտեղ նրանք երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ժամը 18:00-ին կմասնակցեն պաշտոնական ճաշկերույթի։
Մայիսի 15-ին, ժամը 11:30-ին Թրամփը և Սի Ծինփինը ֆոտոնկարահանման կմասնակցեն, որին կհաջորդի համատեղ թեյախմությունը և երկկողմ ճաշկերույթ, որից հետո Թրամփը կվերադառնա Վաշինգտոն։
Թրամփի նախորդ այցը Չինաստան տեղի է ունեցել 2017 թ. նոյեմբերի 8-11-ը՝ նրա նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում չի այցելել Չինաստան։



