Roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակա...

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացնում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների շրջանակում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են։

Տեղեկացնում ենք, որ կայքի տեխնիկական վերազինումն իրականացվում է ծառայությունների մատուցումը լավարկելու նպատակով»։