Պատերազմի մեկ օրվա համար Ուկրաինան ծախսում է...

Ռուսաստանի դեմ պատերազմի մեկ օրն Ուկրաինայի համար արժենում է մոտ 450 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան PISM Strategic Ark միջազգային անվտանգության համաժողովի ժամանակ։

«Պատերազմի մեկ օրն Ուկրաինայի համար արժենում է մոտ 450 միլիոն դոլար։ Բացի այդ, մենք վճարում ենք մեր զինվորների արյամբ։ Հետևաբար, սա մեզ համար ամենամեծ մարտահրավերն է, քանի որ մենք վճարում ենք ամենաբարձր գինը», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Սիբիհայի խոսքով՝ այս տարին կարող է վճռորոշ լինել Ուկրաինայի համար խաղաղության հասնելու հարցում, սակայն անհրաժեշտ է ԱՄՆ-ի ներգրավվածությունը։

«Ես չեմ հավատում, կամ անիրատեսական է հասնել խաղաղության մեր ջանքերի իրական ավարտի գործընթացին՝ առանց ամերիկյան կողմի։ Դա անհնար է։ Մեզ անհրաժեշտ է նրանց մասնակցությունը, սակայն միևնույն ժամանակ մեզ անհրաժեշտ է նրանց ազդեցությունը և ճնշումը Ռուսաստանի վրա», - շեշտել է նախարարը։

2025 թ. սեպտեմբերին Գերագույն ռադայից հայտնել էին, որ Ուկրաինան օրական 172 միլիոն դոլար է ծախսում Ռուսաստանի հետ պատերազմի վրա։

Իսկ 2024 թվականին պատերազմի մեկ օրն Ուկրաինայի բյուջեի համար արժենում էր 140 միլիոն դոլար։

Միևնույն ժամանակ, 2025 թ. մայիսին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել էր, որ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մեկ օրվա արժեքը Ռուսաստանի համար կազմում է գրեթե մեկ միլիարդ դոլար։