Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեթը հայտնում է, որ Վրաստանի իշխանությունները խոստացել են փոխել «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի բովանդակությունը։
«Կառավարությունը խոստացել է փոխել արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի բովանդակությունը։ Աշխատանքային խումբ կստեղծվի Վրաստանի և Եվրախորհրդի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներից, և կորոշվեն օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները»,- ասել է Ալեն Բերսետը, հաղորդում է SOVA-ն։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը Վրաստան է ժամանել դեկտեմբերի 18-ին։ Միջազգային կազմակերպությունն ընդգծում է, որ այցը պայմանավորված է վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած լարվածությամբ, քաղաքական բանավեճերի ծայրահեղ բևեռացմամբ և բռնության ակտերով։
Բերսեն հանդիպել է Վրաստանի կառավարության, ընդդիմության և ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ։