Կարող էի անմիջապես ավարտել պատերազմն Իրանի հե...

Կարող էի անմիջապես ավարտել պատերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես կարող էի Իրանի հետ անմիջապես պատերազմն ավարտել, բայց այն երկրների խնդրանքով, որոնց ես ձգտում եմ պաշտպանել, մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար, մի փոքր ավելի քաղաքակիրթ կերպով։

Ահա թե ինչու ենք մենք դեռ այս պատերազմի մեջ, որովհետև այն մարդիկ, որոնց մենք ձգտում ենք պաշտպանել, և դա ներառում է նաև Իսրայելին, այն մարդիկ, որոնց մենք ձգտում ենք պաշտպանել, ինչը, ըստ էության, Մերձավոր Արևելքն է, կնախընտրեին, որ ես դա անեմ այնպես, ինչպես հիմա եմ անում»,- նշել է Թրամփը: