Իրանը հայտարարել է իր հրթիռային կարողությունն...

Իրանի զինված ուժերը հասել են տեխնիկական այնպիսի մակարդակի, որը թույլ է տալիս 2 տոննա մարտագլխիկ կրող հրթիռներ արձակել 1500 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ Մոստաֆա Իզադին։

«Այսօր զինված ուժերի զսպման ներուժն այն մակարդակի վրա է, որ մեր հրթիռային ստորաբաժանումների հրամանատարները կարող են 2 տոննա մարտագլխիկ կրող հրթիռների՝ մինչև 1500 կիլոմետր տարածության վրա արձակման հրաման տալ», - նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։

Իզադին հավելել է, որ Իրանը պատրաստ է «արագ, արդյունավետ և վճռական» պատասխան տալ երկրի անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի։

Նա նաև հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի զորքերը խուսափում են մոտենալ Իրանի ծովային սահմաններին և դրանցից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա են կանգնած։