Ո՞վ կդառնա ՀԽ նախագահ․ կառավարության համար լա...

Երեկ կառավարությունը  որոշում կայացրեց Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին նշանակել Հանրային խորհրդի անդամներ։

Մամուլում լուրեր հայտնվեցին, որ կառավարությունը նպատակ ունի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանին դարձնել Հանրային խորհրդի նախագահ։ 

Politik.am-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իր հետ նման հարց չի քննարկվել․«Ես չգիտեմ, թե որտեղից ձեզ նման տեղեկատվություն։ Եթե անկեղծ ինձ հետ նման հարց չի քննարկվել, նման առաջարկ չի արվել, անգամ ակնարկ չի արվել։ Նման հարց օրակարգում չկա»,-ասաց մեր զրուցակիցը։

Կառավարության մեր աղբյուրները սակայն պնդում են, որ այդ պաշտոնում Նիկոլ Փաշինյանը տեսնում է հենց Իոաննիսյանին։ Շաբաթներ առաջ քննարկվել է Ստյոպա Սաֆարյանի տարբերակը, բայց այն շատ արագ հանվել է քննարկման օրակարգից, քանի որ ըստ մեր աղբյուրների՝ ներսում լավ են հասկանում, որ Սաֆարյանը հեղինակազրկված է ու չի կարող կենդանություն հաղորդել ՀԽ-ին։