Ոսկու գինը նվազել է

NYMEX բորսայի մարտի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոսկու գինը նվազել է 0.89%-ով և կազմել 2164.20 դոլար, արծաթի գինը նվազել է 1.42%-ով և կազմել 24.32 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 927.80 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):