Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկաց...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը, շարունակելով բազմակողմանի կապեր կառուցել և ամրապնդել Միութենական պետության ինստիտուտները, կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ։

«Մոսկվան և Մինսկը արդյունավետորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ համակարգելով արտաքին սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդելու ջանքերը։ Վստահ եմ, որ շարունակելով բազմակողմանի գործընկերային հարաբերությունների համապարփակ կառուցումը և Միութենական պետության ինստիտուտների ամրապնդումը, մենք կկարողանանք պատվով հաղթահարել ցանկացած մարտահրավեր, պաշտպանել մեր օրինական շահերը համաշխարհային ասպարեզում և ապահովել մեր քաղաքացիների արժանապատիվ ապագան», – ասվում է ուղերձում։