Lիտվայի Սեյմը (խորհրդարանը) գրանցել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնել է օրենսդիր ժողովի քարտուղարությունը։
«Օրինագծի նախաձեռնությանն իրենց ստորագրություններով աջակցել է 50 պատգամավոր, ինչը բավարար է դրա գրանցման համար», — նշվել է հաղորդագրությունում։
Օրինագիծը նախատեսում է, որ երկրի սահմանադրությունից կհեռացվի 137-րդ հոդվածը, որն արգելում է Լիտվայի տարածքում զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումը։
Նախօրեին նախագահ Գիտանաս Նաուսեդան անցկացրել է խորհրդակցություն՝ վարչապետի, պաշտպանության նախարարի, Սեյմի նախագահի, խորհրդարանական խմբակցությունների նախագահների մասնակցությամբ։ Մասնակիցներն աջակցել են սահմանադրական արգելքից հրաժարվելու մտադրությանը։
Սահմանադրությունը փոփոխելու համար Սեյմը պետք է երկու անգամ քվեարկի՝ երեքամսյա ընդմիջմամբ։ Նորամուծությունը պետք է աջակցվի որակյալ մեծամասնությամբ՝ 141-ից 94 ձայնով։



