Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ ԱԺ-ն պ...

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրել, ըստ որի՝ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել:

Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է:

ԱԺ-ն պարզաբանում է, որ սա սխալմունք է, և մեռելոց օրերը լինելու են աշխատանքային։