Վլադիմիր Զելենսկին կմասնակցի Վիլնյուսում կայա...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ Զելենսկին կմասնակցի Ուկրաինա-ՆԱՏՕ նոր խորհրդի առաջին հանդիպմանը։

Ստոլտենբերգի խոսքով՝ այն կդառնա ճգնաժամային խորհրդատվությունների և որոշումների ընդունման հարթակ, որի մասնակիցները հավասար հիմունքներով կմասնակցեն անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը: