Երուսաղեմում հայ երեխայի վրա հարձակված տղամար...

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է։

Կասկածյալը 22-ամյա տղամարդ է՝ Գանեյ-Մոդիին բնակավայրի բնակիչ։ 

Բնակավայրում հիմնականում ապրում են ծայրահեղական հրեաներ։ Դեպքի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 25-ին։ Երուսաղեմում Յոմ Կիպուրի օրը 9-ամյա հայ երեխայի վրա տղամարդը պղպեղի սփրեյ էր կիրառել։