
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ վերջին անգամ շփվել է մոտ մեկ տարի առաջ՝ հեռախոսով, այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ շփումը վերացել է առօրյա աշխատանքների, զբաղվածության պատճառով։
Դիտարկմանը, որ նախկին ոստիկանապետին մեղադրում են չարաշահումների մեջ, Հունան Պողոսյանը կոչ արեց պահել անմեղության կանխավարկածը։
«Բոլոր դեպքերով նախաքննություն է ընթանում, նախաքննության ավարտից հետո համապատասխան հայտարարություններ կարվեն։ Հիմա զերծ մնացեք վերջնական կարծիքներ արտահայտել», - ասաց նա։