Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ Ղարաբաղի...

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը:

«2021 թվականին մենք հայտ ենք ներկայացրել Շուշայում (օկուպացված Շուշի) Թուրքիայի հյուպատոսություն բացելու համար։ Առայժմ ոչ մի երկիր այնտեղ հյուպատոսություն չունի։

Այդ որոշումը Ադրբեջանը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ Շուշայում (օկուպացված Շուշի) կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել»-նշել է դեսպանը։