
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում այսօրվա դրությամբ տրամադրվել է բնակարանի 2,180 հավաստագիր, իրացվել է 514-ը: Այս մասին հայնտել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը:
Ճշտող հարցին՝ քանի՞ ընտանիք է բնակարանամուտ ունեցել, Մանուչարյանն ասաց, որ իրացվել է 514 հավաստագիր, բայց քանիսն են տեղափոխվել՝ չի կարող ասել:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:
Նշենք, որ ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները:
Հիշեցնենք նաև, որ Կառավարությունը դադարեցրել էր բնակվարձերի՝ 40 +10 հազար դրամ աջակցությունը մարտ ամսից, իսկ հետո տրամադրվող 40 հազարը՝ հուլիսից: