«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը պատասխանելով լրագրողների հարցերին նշել է՝ խիստ կասկածում է , որ հունիսի 20-ի ընտրությունները տեղի կունենան:
Նրա համոզմամբ այս իշխանությունների օրոք ցանկացած ընտրություն անվստահելի է: Իսկ եթե, այնուամենայնիվ, հնարավոր չլինի կանխել և ընտրությունները տեղի ունենան, ապա Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցի ընտրություններին:



