Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերայի և բալե...

Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր։

«Տարիների մասնագիտական փորձով և բարձրարվեստ կատարողական մշակույթով Ելենա Վարդազարյանը նշանակալի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական գործունեության մեջ

Շնորհավորում ենք Ելենա Վարդազարյանին՝ պատասխանատու նշանակման առթիվ և մաղթում ստեղծագործական նոր ձեռքբերումներ ու հաջողություններ»,– հայտնել են թատրոնից։