Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հնարավոր...

Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հնարավոր հետագա սրման պատասխանատվությունն ընկած է ԱՄՆ-ի և նրա հետ համագործակցող երկրների վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Անկայունության ցանկացած դրսևորման և տարածաշրջանում պատերազմի հրահրման պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ը և այն պետությունները, որոնք համագործակցում են այդ երկրի զինված ուժերի հետ»,- հայտարարության մեջ ընդգծել է Զոլֆաղարին։

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից 13-ը մի քանի հարվածների շարք են հասցրել Իրանի տարածքին՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա Թեհրանի հարձակման։ Իրանն իր հերթին հարվածել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին։ Իրանի կողմից օդային հարձակումների հետմղման մասին հայտարարել են Բահրեյնը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Կատարը։