Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Տեղեկանում ենք քաղաքապետարանից։
Որոշման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 112-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 1-ին մասը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդհոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և որպես հիմք է ընդունվել Տիգրան Գաբրիելյանի դիմումը։Գաբրիելյանը 2026 թվականի հուլիսի 10-ից ազատվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Նրա աշխատանքայինվերջին օր է համարվել 2026 թվականի հուլիսի 9-ը:Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:



