Վարդան Ղուկասյանի՝ իբրև ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերի վերաբերյալ գործը կկարճվի։ Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իր հետ կապ է հաստատել քննիչը՝ տեղեկացնելով, որ գործով ստացվել է լեզվաբանական և հոգեբանական փորձաքննությունների եզրակացությունը, քննիչը օր և ժամ է պայմանավորվել՝ գործի նյութերին ծանոթացնելու համար և նշել, որ պատրաստվում է դիմել դատախազին՝ գործը կարճելու միջնորդությամբ։



