Երևանում Օղակաձև զբոսայգում ձերբակալվել է մայրաքաղաքի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով։
Խափանման միջոց է ընտրվել կալանքը։
48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։
Նախաքննությունը շարունակվում է։



