Վարչախումբը շարունակում է քաղաքական ընդդիմախո...

Վարչախումբը շարունակում է քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու և ազատազրկելու հանցավոր գործելակերպը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաքվե»-ն։

«Այս անգամ էլ ձերբակալել և փորձում են կալանքի տանել «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է վարչախմբի և նրա կամակատարը դարձած իրավապահ համակարգի հերթական կամայականությունը և ոգու արիություն մաղթում Խաչիկ Գալստյանին:

Հետամուտ ենք լինելու բոլոր քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանը և նրանց շուտափույթ ազատ արձակմանը»։