Վանաձորում կասեցվել է քարի արտադրամասի ապօրին...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզում «ԱՐԱՄ ՄԱԴՈՅԱՆ ԱՐԿԱԴԻԻ» ԱՁ-ին պատկանող քարի սղոցման, մշակման արտադրամասում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Տնտեսվարողը չունենալով ջրօգտագործման թույլտվություն՝ Վանաձոր-Շահումյան ավտոճանապարհի հարևանությամբ հոսող առվակից՝ խողովակաշարի միջոցով կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։ Նշանակվել են վարչական տուգանքներ։