Ուիթքոֆն ու Քուշները կմասնակցեն Զելենսկու հետ...

Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմասնակցեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի բանակցություններին, որոնք նախատեսված են հոկտեմբերի 20-ին Օսլոյում։

այս մասին հայտարարություն է հրապարակել Նորվեգիայի կառավարության մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները երկուսն էլ կմասնակցեն Օսլոյում Ուկրաինայի շուրջ իրադրությանը նվիրված բանակցություններին։ Նրանք կմիանան այն հանդիպումներին, որոնք այսօր տեղի կունենան Օսլոյում», - ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Ուիթքոֆը կժամանի Նորվեգիա, իսկ Քուշները բանակցություններին կմիանա տեսակապի միջոցով։

Նորվեգիայի իշխանությունները հայտնում են, որ Ուկրաինան խնդրել է, որ Ուիթքոֆն ու Քուշները ներկա լինեն հանդիպումներին։